Ակնհայտ է, որ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի հարցազրույցը․ Զաքարյան
Դեկտեմբերի 05, 2025

Ակնհայտ է, որ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի հարցազրույցը․ Զաքարյան

By Նոյեմբերի 08, 2025 47

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի՝ շուրջ յոթ ժամանոց ուղիղ հարցազրույցը:
Առավոտ լուսո՝ ժամը 06-ից մինչև 08-ը , կապիտուլյացիա ստորագրած անձն իր ֆեյսբուքյան էջում արդեն հինգ հատ ստատուս է հրապարակել : Ու դեռ կշարունակի հրապարակել, կարծում եմ:
Երրորդ նախագահի հարցազրույցում շոշափված թեմաները բավականին զգայուն ու թափանցիկ էին՝ հատկապես դրսի ու ներսի կոնկրետ հասցեատերերին արված քաղաքական ակնարկները:
ՔՊ-ում դեռ երկար են վերլուծելու ասվածի հետևանքները:
Հ.Գ. 1
Բա, եթե այդպես վստահ խոսում ես վերջին տարիների սպառազինությունը, տեխնիկան ու ինժիներական նորարարությունները ցույց տալուց, ինչու՞ ես այդպես նսեմացել ու կուչ եկել Բաքվի ռեժիմի առջև: Ինչո՞ւ ես մինչև վերջին տարածքն ու կենսական ռեսուրսը հանձնում թշնաուն: Ինչո՞ւ է ավելի ու ավելի սաստկանում «Զանգեզուրի միջանցք» խոսույթը:
Բա, որ լավ կառավարիչ, անվտանգության լավ երաշխավոր ու լավ բանակցող ես քեզ համարում, ո՞ւր է Արցախը, ո՞ւր են մեր Զինված Ուժերի լավագույն տղերքը, ու՞ր է մեր ժողովրդի հպարտությունն ու ապագայի նկատմամբ հավատը, ու՞ր է ինքնիշխան ու ապահով Հայաստանը…
Սպառազինությունը ցույց տալու համար չէ, այլ պետության շահերն առաջ տանելու և անհրաժեշտության դեպքում՝ պաշտպանելու համար:
Քեզ ու խունտային վստահված հայրենիքը, նրա պաշտպանութնան համար կուտակված ահռելի դիվանագիտական, ռազմաքաղաքական ու սպառազինության ռեսուրսները հանձնել եք թշնամուն ու եկել հիմա ի՞նչն ես ուզում ցույց տալ, եվրադիտորդների՞ն…
Հ.Գ. 2
Հիմա կարծում եմ պարզ է, թե ո՞րն էր Սերժ Սարգսյանի ելքը փակելու՝ վերջին օրերի դատաիրավական քյանդրբազության նպատակը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից

Վրաստանը հունվարի 1-ից մուտք գործելու համար բժշկական ապահովագրություն կպահանջի

Թուրքիան պատրաստ է  հրաժարվել ռուսական С-400-ներից հանուն F-35-ների․ ԱՄՆ

Իռլանդիան կհետաքնի դրոնների մոտենալը Զելենսկու նախագահական ինքնաթիռին

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. Եվրոն մի փոքր էժանացել է

Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը, անշուշտ, հնարավոր է. Ուշակով

Պուտինը և Մարգարիտա Սիմոնյանը մասնակցել են «RT India»-ի բացման արարողությանը

Ազատի զինվորական կացարանում վառարան չպետք է լիներ․ ինչ է պարզվել դատական այս փուլում

Թրամփը նախատեսում է մինչև Սուրբ Ծնունդ հայտարարել Գազայում խաղաղության գործընթացի երկրորդ փուլի մեկնարկի մասին

Ուշակովը հնարավոր է համարում Պուտինի և Թրամփի հանդիպումը մոտ ապագայում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. Հայտարարություն

Թրամփի միջնորդությամբ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը և Ռուանդան Սպիտակ տանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել

Պուտինն ընթրել է Մոդիի տանը

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են վիզային ռեժիմի չեղարկման հարցը

Բելգիայի խորհրդարանն օվացիայով է ընդունել վարչապետի որոշումը ՌԴ-ի ակտիվները ԵՀ-ին հանձնելուց հրաժարվելու մասին