Սրտաբանության ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի ընկերներ և գործընկերներ, տեղեկացնում եմ, որ այսօր որոշում եմ կայացրել ինձ ազատել «ադմինիստրատիվ ծանրաբեռնվածությունից». Սրտաբանության ինստիտուտի տնօրենի պարտականություններից ինձ ազատելու դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետին:
Չեմ ափսոսում Սրտաբանության ինստիտուտին իմ կյանքից անմնացորդ նվիրած տարիների համար և ունեմ բավարարվածության զգացողություն իմ ու մեր թիմի կողմից իրականացրած աշխատանքներից:
Շնորհակալ եմ ինձ վստահողներին, աջակցողներին, օգնողներին: Հատուկ շնորհակալություն ինձ չխանգարողներին:
Հույս ունեմ, որ այս որոշումը ինձ կդարձնի առավել հասանելի, ու ես կկարողանամ լիարժեք ժամանակ տրամադրել կլինիկական և գիտակրթական գործունեությանը, ինչն ինձ համար առավել հոգեհարազատ է»:
0Comments