Թեհրանը պետք է ամեն գնով դիմադրի և թույլ չտա «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու դավաճանական ծրագրի իրագործմանը

Մանրամասներ

1

Թեհրանը պետք է ամեն գնով դիմադրի և թույլ չտա «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու դավաճանական ծրագրի իրագործմանը։ Twitter-ի իր գրառման մեջ այսօր հայտարարել է Իրանի խորհրդարանի նախկին փոխնախագահ, քաղաքական գործիչ Ալի Մոթահարին։

«Իրանը ամեն գնով պետք է դիմակայի Զանգեզուրի միջանցքի ստեղծման Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի դավաճանական ծրագրին, որը կհանգեցնի Հայաստան-Իրան սահմանի վերացմանը և Իրանի համար Եվրոպա տանող ուղիներից մեկի փակմանը։ Իրանին դավաճանելու փոխարեն Ադրբեջանը պետք է վերանայի իր աշխարհաքաղաքական պատկերացումները, հակառակ դեպքում նա կստանա Սադամի նույն դառը դասը»,-հավելել է նա: