Անքնություն․ ինչպես ազատվել դրանից

Անքնության մեկ այլ պատճառ են տագնապալի մտքերը եւ ցերեկվա լարվածությունը

Անքնության պատճառները

Վնասվածքներ

Անքնության հաճախակի պատճառներից մեկը ուղեղի արյան մատակարարման հետ կապված խնդիրն է: Հիպոտալամուսում քնի եւ արթնության կարգավորման հետ կապված կենտրոն կա, իսկ գլխուղեղում արթնացման եւ արգելակման գործընթացներ են տեղի ունենում:  Եթե ուղեղի արյան մատակարարումը խախտվում է, քնի գործառույթը տուժում է: Ամենից հաճախ դա տեղի է ունենում գլխի վնասվածքի հետեւանքով: Ընդ որում, հետեւանքները, քնի խանգարման տեսքով, անմիջապես չէ, որ հայտնվում են: Մարդը կարող է վաղուց մոռացած լինել ստացած վնասվածքի մասին: Իսկ մի քանի տարուց անքնություն է զարգանում: Այդ դեպքում կարող է օգնել օստեոպատը:  

Մեղմ տեխնիկաների օգնությամբ օստեոպատը վերականգնում է վնասվածքի պատճառով տեղաշարժված ոսկրերի ճիշտ դիրքը:  Արյան մատակարարումը բարելավվում է, իսկ քունը կարգավորվում է: 

Սթրեսներ

Անքնության մեկ այլ պատճառ են տագնապալի մտքերը եւ ցերեկվա լարվածությունը: Այստեղ միասնական դեղատոմս չկա: Ջանացեք ձեզ  համար առավելագույնս հանգստացնող զբաղմունք գտնել. ընթերցանություն, ձեռագործ, յոգայով զբաղվել, զբոսանք քնից առաջ, հոտավետ յուղերով լոգանք, ինչ ասես:  Շատ պարզ եւ գործուն միջոց է. կանգնել դեմքին թափվող ցնցուղի տակ: Դա լիցքաթափում է եւ քնատություն է առաջացնում:   Քնից առաջ խնամքով տրորիր ոտքերի բութ մատները: Հենց որ ոտքերում հաճելի ջերմություն զգաս, կարելի է անկողին մտնել: Եթե ուզում ես ավելին իմանալ սթրեսից ազատվելու մասին, նայիր մեր տեսանյութը:  

Անհանգիստ ոտքերի համախտանիշ

Պրակտիկան ցույց է տալիս, որ  անքնությամբ տառապող շատ մարդիկ ունեն այդ խանգարումը: Այն ստիպում  է գիշերվա կեսին արթնանալ տհաճ զգացողություններից եւ ոտքերում ցնցումներից:  Շատ հաճախ անհանգիստ ոտքերի համախտանիշը խրոնիկական անքնության պատճառ է դառնում: Տհաճ ախտանիշները թեթեւացնելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ ամեն օր չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն տալ իրեն:  Իդեալականը անաերոբ ծանրաբեռնվածությունն  է, օրինակ` յոգան, պիլատեսը, մկանների ձգման եւ լիցքաթափման վարժությունները:   Շատերին օգնում է ջերմացնող մերսումը կամ քնից առաջ ոտքերի լոգանքը: Ջրի ջերմաստիճանը պետք է շատ տաք լինի կամ, ընդհակառակը, սառը. կողմնորոշվիր ըստ քո զգացողությունների: Լոգանքի տեւողությունը` մոտ  10 րոպե: Դա քեզ կօգնի ազատվել անքնությունից:

Ինչն է օգնում քուն մտնել

Ստոծանային շնչառությունը շատ արդյունավետ է լավ քնի համար: Այն մարմինը թթվածնով է հագեցնում եւ թույլ է տալիս լիարժեք լիցքաթափվել:  Պառկիր մեջքիդ, առավելագույնս թուլացրու մկաններդ: Աջ ձեռքդ դիր փորի ստորին հատվածին, իսկ ձախը` կրծքին:   Ներշնչելիս փքիր ստամոքսը, արտաշնչելիս` թուլացրու: Միաժամանակ կուրծքը պետք է անշարժ մնա: Այդպես շնչիր 5–10 րոպե: Դու քնատություն կզգաս եւ կկարողանաս ազատվել անքնությունից: 

Իսկ քնելու դիրքը քնի որակի վրա չի ազդում:  Վստահիր մարմնիդ. եթե քեզ հարմար է քնել աջ կողքիդ կամ մեջքիդ, նշանակում է` այդ դիրքը քեզ համար ամենաֆիզիոլոգիականն է: 

 

 

Աղբյուրը` Liza.ua