Ավելորդ քաշն ու ճարպակալումը համարվում են ամենատարածված ու վտանգավոր խնդիրներից մեկը, քանի որ ավելորդ կիլոգրամները զգալիորեն բարձրացնում են տարատեսակ հիվանդությունների, այդ թվում նաև սրտանոթային հիվանդությունների ու քաղցկեղի զարգացման հավանականությունը: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են հնարավորինս շուտ ազատվել ավելորդ ճարպաշերտերից ու կարգի բերել կազմվածքը:
Սննդաբանները մշակել են տարատեսակ սննդակարգեր, որոնք օգնում են պայքարել ավելորդ քաշի դեմ ու հնարավորինս շուտ հասնել ցանկալի արդյունքին, սակայն դրանցից ոչ բոլորն են բավական արդյունավետ լինում: Այնուամենայնիվ կան նաև այնպիսինները, որոնք օգնում են շատ կարճ ժամանակահատվածում ազատվել զգալի ավելորդ քաշից:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման դիետաներից մեկը, որի բոլոր կանոններին հետևելու դեպքում կարելի է ընդամենը 7 օրում ազատվել մինչև 15 կիլոգրամ ավելորդ քաշից: Սակայն հարկ է հիշել, որ քաշի նման էքստրեմալ կորուստը լուրջ սթրես է օրգանիզմի համար, ուստի կարող է բավական տհաճ հետևանքներ ունենալ: Սա է պատճառը, որ նոր սննդակարգին հետևելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել մասնագետի հետ և հաշվի առնել օրգանիզմի բոլոր առանձնահատկությունները:
Այս դիետայի միջոցով ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է խստորեն հետևել բոլոր կանոններին և օգտագործել միայն նշված մթերքը: Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի փոխել նշված բաղադրիչները կամ համադրությունները, քանի որ դա կարող է բացասաբար անդրադառնալ վերջնական արդյունքի վրա:
1-ին ու 2-րդ օրեր սննդակարգը.
Սննդակարգի առաջին ու երկրորդ օրերին մարդը կտրուկ նվազեցնում է օգտագործվող կալորիաների քանակությունը, ուստի հարկավոր է պատրաստ լինել նման զոհողության: Այս օրերին կարելի է ուտել միայն 20 գրամ տարեկանի հաց և խմել 1 լիտր կեֆիր (1% յուղայնությամբ):
3-րդ ու 4-րդ օրերի սննդակարգը.
Նախաճաշին՝ բնական սուրճ կաթով (1.5 % յուղայնությամբ), 1 թեյի գդալ մեղր,
Ճաշին՝ 200 գրամ հավի արգանալ, 2 ճաշի գդալ կանաչ ոլոռ,
Ընթրիքին՝ 150 գրամ հավի խաշած կրծքամիս:
5-րդ և 6-րդ օրերի սննդակարգը.
Նախաճաշին՝ 2 հատ խնձոր կամ 2 հատ նարինջ,
Ճաշին՝ 250 գրամ բանջարեղենային ապուր,
Հետճաշիկին՝ 2 հատ խնձոր կամ 2 հատ նարինջ,
Ընթրիքին՝ 200 գրամ բանջարեղենային աղցան (կանաչ ոլոռ, վարունգ, լոլիկ ու կիտրոնի հյութ):
7-րդ օրվա սննդակարգը.
Այս դիետայի 7-րդ օրվա ընթացքում հարկավոր է օգտագործել միայն հեղուկներ: Կարելի է խմել 1 լիտր կեֆիր, մինչև 3 բաժակ կանաչ թեյ և չգազավորված մաքուր ջուր առանց հավելումների:
8-րդ և 9-րդ օրերի սննդակարգը.
Նախաճաշին՝ 1 հատ թուրինջ,
Ճաշին՝ 200 գրամ հավի արգանակ,
Հետճաշիկին՝ 2 հատ խնձոր, 1 բաժակ կիտրոնով կանաչ թեյ,
Ընթրիքին՝ 200 գրամ հավի խաշած կրքամիս:
10-րդ օրվա սննդակարգը.
Նախաճաշին՝ 150 գրամ կաթնաշոռ (5% յուղայնությամբ) ու բնական սուրճ,
Ճաշին՝ 200 գրամ բանջարեղենային ապուր, 100 գրամ քերիչով մանրացրած հում գազար,
Հետճաշիկին՝ 200 մլ տոմատի հյութ,
Ընթրիքին՝ 150 գրամ հավի խաշած կրծքամիս, 50 գրամ կանաչ ոլոռ:
Այս դիետան կօգնի շատ արագ նիհարել ու կարգի բերել կազմվածքը, սակայն հարկ է հիշել, որ հետագայում նախկին սննդակարգին վերադառնալու դեպքում արդյունքը պահպանել չի հաջողվի: Քաշի ավելացումից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին կարգի բերել սննդակարգը, վարել առողջ կենսակերպ ու լինել ֆիզիկապես ակտիվ:
Նյութի աղբյուրը՝ joinfo.ua
0Comments