Դասախոսությունների ժամանակ քունը կարող է որպես հոգեկան խանգարման նշան դիտարկվել

Եթե ինչ որ մեկը տագնապի վիճակում է գտնվում, նա կարող է գունատ լինեն, քրտնել, նյարդայնանալ

Ժամանակին համարվում էր, որ ոսանողների համար դասախոսությունների ժամանակ քնելը երեկույթներից հետո սովորական բան է։ Սակայն Բուքինգհեմյան համալսարանում դա հիմա որպես հոգեկան խանգարման հնարավոր նշան է դիտարկվելու,– հաղորդում է The Telegraph-ի լրագրող Կամիլա Թըրները։

Հունվարից համալսարանի բոլոր աշխատակիցներին անդամագրելու են հոգեկան առողջության պարտադիր դասընթացների։ Ծրագրի ղեկավար Դի Բանկերը բացատրել է. «Մենք պատմելու ենք սթրեսի և ընկճախտի նշանների մասին. դա անտարբերությունն է, պարապմունքները բաց թողնել, վիզուալ կոնտակտի բացակայությունը, քնատությունը։ Եթե ինչ որ մեկը տագնապի վիճակում է գտնվում, նա կարող է գունատ լինեն, քրտնել, նյարդայնանալ։ Նա չի կարող կենտրոնանալ, նայել ձեր աչքերի մեջ, զրույցի բռնվել, նույն տեղում նստել կամ ձեզ հետ նույն տարածքում գտնվել»։

«Դասախոսներին պատմելու են, որ եթե «ձեր ուսանողը դասախոսության ժամանակ քնում է, դա կարող է նշանակել, որ գիշերը նա չի քնում տագնապի կամ ընկճախտի պատճառով»,– ասում է Թըրները։