Գիտնականները նշել են չափից ավելի ուտելու պատճառները

Փորձագետները պարզել են, որ առաջին հերթին մեղքն էվոլյուցիայի մեջ է

Գիտնականները նշել են պատճառները, երբ մարդն անընդհատ ուտելու ցանկություն է ունենում՝ նույնիսկ հագեցածության դեպքում, գրում է գերմանական Die Welt-ը:

Փորձագետները պարզել են, որ առաջին հերթին մեղքն էվոլյուցիայի մեջ է, քանի որ նախկինում մարդիկ հազվադեպ են սնվել և ձգտել են մեկ անգամից հնարավորինս շատ ուտել:

Image result for Ученые назвали причины переедания

«Այսօր մեծ քանակությամբ բարձր կալորիականությամբ սնունդ կա, որը մշտապես հասանելի է, բայց մեր ուղեղում դեռ չի վերացել այն մեխանիզմը, որը մեզ ստիպում է հնարավորինս շատ ուտել»,- նշել է հետազոտության հեղինակներից Թոմաս Կաշը:

Դերակատարում ունի նաև Nociceptin սպիտակուցը, որն ազդանշանային մոլեկուլի նման արթնացնում է ախորժակը: Եթե այս բաղադրիչն արգելափակվի, ապա ուտելու ցանկությունը կնվազի: Նման եզրակացության են հանգել գիտնականները՝ մկների վրա կատարված փորձարկումներից հետո: