Ավստրալիայում ընկերությունը եռամսյա արձակուրդ է տալիս աշխատակիցներին

Գործատուի ճկունությունն ամենագլխավոր ուժն է աշխատակիցներին պահելու համար

Ավստրալական ընկերություններից մեկն իր աշխատակիցներին առաջարկում է տարվա ընթացքում չաշխատել մինչեւ երեք ամիս, որպեսզի նրանք հասցնեն ապրել, սովորել ու ճանապարհորդել: Այդ մասին հայտնել է Lonely Planet-ը:

Ընկերության նոր կանոնների համաձայն, աշխատակիցները կարող են վեցից մինչեւ 12 շաբաթ չվճարվող արձակուրդ վերցնել, որն ընկերությունում համարում են «ապրելու համար նախատեսված», եւ, առաջին հերթին, ճանապարհորդությունների:

Նաեւ գործատուն առաջարկում է ժամանակավորապես՝ տարվա ընթացքում մինչեւ երեք ամիս, աշխատել ոչ լրիվ աշխատանքային օր:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործատուի ճկունությունն ամենագլխավոր ուժն է աշխատակիցներին պահելու համար,-պատմում է Քեյթ Հիլմանը՝ ընկերության կադրերի բաժնի աշխատակիցը:-Աշխատանքի մեր նոր քաղաքականությունն անհրաժեշտ միջոց է՝ կապված է տաղանդների համար մրցակցության ուժեղացման հետ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: