«Բարեփոխենք դատական իշխանությունը» կարգախոսի ներքո խնդիր է դրված ոչ թե դատական համակարգը դարձնել գործադիր իշխանության կցորդ (այն հիմա էլ այդպիսին է), այլ դատարանները վերածել սեփականության վերաբաշխման, տնտեսաքաղաքական գերմենաշնորհային դաշտի ձևավորման ու զանգվածային պատժիչ գործիքի։
«Վեթինգի» միջոցով դատարաններն ուզում են լցնել մարտնչող շվոնդերներով ու անգրագետ շարիկովներով, որպեսզի դրանք շարժվեն ոչ թե օրենքով, այլ իրենց նշանակողի հրահանգով։
Դատարանների սեփականաշնորհումից հետո հաջորդ թիրախն անխուսափելիորեն դառնալու է փաստաբանական ինստիտուտը։ Սեփական «ես» և գիտելիք ունեցող փաստաբանները կենթարկվեն քաղաքական հետապնդման։ Դրան կհաջորդի արդեն մամուլի դեմ տոտալ հարձակումը։
Հասկանալի է, որ այդ պայմաններում խոսել ներդրումների, տնտեսական վիճակի բարելավման ու մեր երկրի անվտանգության մակարդակի բարձրացման մասին հնարավոր չէ։
Այս ամենը թույլ չտալը ՀՀ յուրաքանչյուր պատասխանատու և արժանապատիվ քաղաքացու գործն է։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
0Comments