Սինգապուրը 2019 թվականին առաջին տեղն է գրավել աշխարհի ամենամրցունակ երկրների վարկանիշում, որը Կառավարման զարգացման միջազգային ինստիտուտի (International Institute for Management Development) փորձագետների կողմից կազմվել է Շվեյցարիայի Լոզան քաղաքում եւ մայիսի 28-ին հրապարակվել նրա կայքում։
Ինչպես նշվում է մամուլի տեղեկագրում, Սինգապուրը վարկանիշը գլխավորել է երկրում բարձտեխնոլոգիական ենթակառուցվածքի ստեղծման, ինչպես նաեւ բարձր որակավորում ունեցող աշխատուժի առկայության շնորհիվ:
Երկրորդ տեղն զբաղեցրել Հոնկոնգը, ինչին նպաստել է նպաստավոր հարկային քաղաքականության վարումը: ԱՄՆ-ը վարկանիշում իջել է երրորդ տեղը՝ 2018 թվականի վարկանիշի համեմատությամբ կորցնելով երկու դիրք:
ԱՄՆ-ի մրցունակության վրա բացասաբար են ազդել նավթի բարձր գները, ինչպես նաեւ բարձտեխնոլոգիական արտադրանքի արտահանման նվազումը եւ դոլարի փոխարժեքի անկայունությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
0Comments