Մենք հիմա քարտեզավորում ենք, թե ինչ ներուժ ունենք, տեղական ընկերություններն ինչ ներուժ ունեն թե ենթակառուցվածքների, թե արտադրական կարողություններով: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ կազմելու են ռազմավարական պլան եւ սկսել ինտենսիվորեն ֆինանսավորել ծրագրերը:
Նրա խոսքով, եթե ուզում ենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ունենալ, մենք անհրաժեշտություն ունենք ուսումնասիրել նաեւ դրսի շուկաները եւ արտահանել մեր արտադրանքը:
«Մենք մինչեւ 1998 թվականը ռազմաարդյունաբերական երկրների առաջին 30-յակում ենք եղել մեր կարողություններով: Դրանից հետո ոչ հեռատես, սխալ ռազմավարական որոշումների պատճառով մենք ուղղակի հետ ենք շպրտվել 100-յակից էլ ներքեւ: Դրա հետեւանքով է որ հիմա ունենք ավերված գործարաններ, չունենք մեծ շուկաներ: Բայց ես հավաստիացնում եմ, որ մարդկային ներուժը կա, այդ մադրիկ հիմա գնացել տաքսի են վարում: Նրանց ներուժը պետք է օգտագործվի եւ դրա համար է նաեւ ստեղծվում մեր նոր նախարարությունը»,-ընդգծեց Արշակյանը:
0Comments