«Պորտուի» ֆուտբոլիստներն անակնկալ են մատուցել Կասիլյասին

Սրտամկանի կաթվածի պատճառով ստենտավորման վիրահատության ենթարկվելուց հետո նա կվերականգնվի 2-3 ամիս, դրանից հետո պարզ կդառնա, թե արդյոք նա կարող է շարունակել կարիերան

Պորտուգալական «Պորտուի» ֆուտբոլիստներն այցելել են թիմի իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասին, որը սրտի վիրահատությունից հետո հիվանդանոցում է:

«Պորտուի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբի անդամները հիվանդանոց էին մեկնել Կասիլյասի ազգանունով շապիկներով, փոխանցում է ակումբի կայքը:

Սպասվում է, որ առաջիկա օրերին 37-ամյա ֆուտբոլիստը դուրս կգրվի հիվանդանոցից։ Սրտամկանի կաթվածի պատճառով ստենտավորման վիրահատության ենթարկվելուց հետո նա կվերականգնվի 2-3 ամիս։ Դրանից հետո պարզ կդառնա, թե արդյոք Կասիլյասը կարող է շարունակել կարիերան։ Այդ հարցով որոշում կկայացնի «Պորտուի» բժշկական շտաբը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահը մայիսի 1-ի առավոտյան մարզման ժամանակ սրտի կաթված էր ստացել եւ վիրահատվել (սրտի աջ պսակային զարկերակի ստենտավորում) Պորտուի հիվանդանոցներից մեկում։

 

View image on TwitterView image on TwitterView image on TwitterView image on Twitter

FC Porto@FCPorto

?? @IkerCasillas

3,443

894 people are talking about this