Հիմա տեքստս հատուկ խմբագրում եմ , ավելացնելու բան ունեմ ?)
Երկար մտածում էի` իմ դեմ բարձրացված նոր թեմայի շուրջ արտահայտվել, թե ոչ , բայց որպեսզի Ձեզ հստակ ցույց տամ, թե մարդու դեմ ուղղորդված քայլերն ինչպես են լինում, նպատակահարմար գտա ասել։
Երբ դուք կոնտեքստից կտրված բան եք ուզում հրամցնել մարդկանց, կարելի է մտածել, որ Հայ Առաքելական Եկեղեցում, հոգևոր հոր կողքին նստած` եկեղեցու դիրքերի ամրապնդման հարցերը հավատացյալների հետ քննարկելիս , լուծումներ փնտրելիս, եթե ես ազգային արժեքներին ու կրոնին դեմ բան ասած լինեի , կողքիս նստած Տեր Շահեն եկեղեցու անունից ինձ վաղուց արդեն նզոված կլիներ , իմ դավաճան և աթեիստ լինելու հարցն էլ բարձրացրած կլիներ, դուք էլ արդեն այդ ժամանակ այն աստիճան քննարկված կլիներ, որ բոլորը դրանից վաղուց տեղյակ կլինեին ?)))
Խելոք քայլ էր վերջում թողնել իմ` – «սա պրոպագանդա է» արտահայտությունը, որպեսզի իրավունք չունենամ մեղադրել ձեզ զրպարտության մեջ ( իբր դե թողել ենք , իբր հասկացողը կհասկանա, որ օրինակ ես բերում ), բայց հստակ իմանալով, որ աղմուկ կլինի, որովհետև ոչ ոք մինչև վերջ չի նայելու, շատ դեպքերում` վերնագիրն էլ բավական է
Անձնականիս և ընտանիքիս մեջ մտաք , հիմա հայրենասիրությանս և հավատքիս մեջ եք մտնում, սպասեմ տեսնեմ հետո որ սրբությանս մեջ եք մտնելու ? սրբություններս տրորում եք, որովհետև փաստորեն ես ձեր սրբությունն եմ տրորել , իսկ թե որն է ձեր սրբությունը, գաղտնիք չէ:
Աստված ձեզ օգնական, խեղճ մարդիկ…
ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի ֆեյսբուքյան էջից:
0Comments