Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին որոշել է թողնել վրացական «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցության նախագահի պաշտոնը, քանի որ հնարավորություն չունի տեղում իրականացնել կուսակցության ղեկավարումը։
«Կուսակցության մեջ անհրաժեշտ է մշտական նորացում, ուստի այժմ անհրաժեշտ են նոր մարդիկ եւ կուսակցական ղեկավարման նոր սկզբունքների կիրառում: Նախ՝ Իվանիշվիլին (Բիձինա Իվանիշվիլի, «Վրացական երազանք» կառավարող կուսակցության նախագահը) ամեն բան անում է, որպեսզի ինձ թույլ չտա երկիր մտնել: Երկրորդ՝ մեր մի քանի ղեկավարներ գտնվում են բանտում: Այդ ամենը դժվարացնում է մեր կազմակերպության աշխատանքը: Ուստի այս իրավիճակում անհրաժեշտ է ընտրել «Միասնական ազգային շարժում» կուսակցության նոր նախագահ: Ես կարծում եմ՝ Գրիգոլաձեն շատ լ Վաշավ անցկացրեց նախագահական ընտրարշավը, եւ անձամբ ես կպաշտպանեի նրա թեկնածությունը մեր կուսակցության նախագահի պաշտոնի համար»,-նշել է Սաակաշվիլին:
0Comments