Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են ՔՊ-ի երիտթևի անդամ, ՇՄ նախարարության աշխատակցին

Մանրամասներ
քպ

Նոյեմբերի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության բաժնի ծառայողները օպերատիվ միջոցառում են իրականցրել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչներ 25-ամյա Տիգրյան Կիրիշչյանին և 25-ամյա Արամ Կալաջյանին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Արդեն Երևանի քրեական վարչությունում անձնական խուզարկությամբ Ա. Կալաջյանի մոտ ոչինչ չեն հայտնաբերել, իսկ Տ. Կիրիշչյան մոտ հայտնաբերվել է ընդհանուր 0.2 գ. քաշով փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով և երկու հատ կաթոցիչներ, որոնցից մեկը լցված դեղնականաչավուն զանգվածով, իսկ մյուսը մոխրացած հետքերով:

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանության վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին:

Կայքի տեղեկություններով՝ Տ. Կիրիշչյանին և Ա. Կալաջյանին ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են Աթենքի փողոցում: 

Տ. Կիրիշչյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում և նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ է ու ակտիվ մասնակցություն է ունեցել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ Տիգրան Ավինյանի համար: