Արգիշտի Քյարամյանը հրաժարականի դիմում է գրել. ՔԿ-ն հանդես կգա հայտարարությամբ

Մանրամասներ
Արգիշտի Քյարամյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժարականի դիմում է գրել:

ՔԿ-ից դեռ ո'չ հերքում, ո'չ էլ հաստատում են այս տեղեկությունը, բայց նշում են, որ շուտով այդ մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածեն:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ ըստ մամուլի տեղեկությունների ազատման դիմումներ են գրել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Այսօր առավոտյան ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եւս յտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: