«2022թ․ ՀՀ իշխանությունները գիտեի՞ն, որ մենք նորից պետքա բռնատեղահանվենք»․ արցախցիները պարզաբանում են պահանջում

Մանրամասներ
կառավարություն

Արցախից բռնի տեղահանվածներն այսօր  բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության դիմաց՝ պահանջելով պարզաբանում, թե ինչու են 2023-ին տեղահանվածները ընդգրկվել 2022 թ․ շահառուների ցուցակում։

Նրանք բողոքում են, որ 2023թ․ շահառուները չեն կարողանում օգտվել բնակարանային և 40+10 ծրագրերից, քանի որ անհասկանալի պատճառով իրենց ներգրավել են  2022 թ․-ի փետրվարի կառավարության որոշման շահառուների ցանկում։

Ըստ ՀՀ կառավարության որոշման՝ Արցախի՝ 2023թ․ բռնատեղահանվածներից  յուրաքանչյուրը պետք է օգտվեր կեցության ծրագրից, սակայն այս տարվա հուլիսից արցախցիների մի մասը անակնկալի են եկել, երբ չեն ստացել դրամական աջակցությունը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է, որ նրանք 10 մլն դրամի շահառուներ են։

«Մինչդեռ ստացվում է՝ 10 մլն դրամի շահառու էին համարվում էն մարդիկ, որոնք դեռ 2022 թ․ Արցախում բնակարաններ էին ստացել։ Խնդիրն այն է, որ մեզ ոչ ոք տեղյակ չի պահել, որ մենք այդ ծրագրի շահառու ենք։ Ինձ մոտ արդեն հարց է ծագում, կարո՞ղ է այն ժամանակ արդեն իրենք գիտեին, որ մենք նորից ենք բռնատեղահանվելու և նախօրոք մեր մասին հոգ են տարել»,- ասաց ակցիայի մասնակիցը։