Ներսես Մեծն ու հաջորդիվ եկեղեցականները հատուկ կոնդակներ էին սահմանում՝ աղջկա ամուսնության սկզբունքների, կույս եւ ոչ կույս լինելու վերաբերյալ: Երբ աղջիկը հասնում էր արբունքի (սեռահասունացման) 9-12 տարեկանում, նրան հագցնում էին 3 շերտ հագուստ մարմնի այն հատվածներին, որոնք ոչ մի դեպքում չպետք է ցուցադրվեին:
Շահապիվանի եկեղեցական ժողովների որոշմամբ՝ կարգավորվում էին կուսության խնդիրները. ոչ կույսն ինչ պախարակումների պետք է արժանանար, կուսությունն ինչպես պետք է ապացուցվեր եւ այլն: Օրինակ, եթե աղջիկը մինչեւ ամուսնությունը սեռական կապ էր հասցնում ունենալ, ապա իր գյուղում կամ բնակավայրում չէր կարող ամուսնանալ. նա ստիպված էր լքել տեղանքը: Նույնիսկ այս դեպքում էլ ամուսնանալու հետ կարող էին խնդիրներ ծագել, եթե բացահայտվեր, որ կույս չէ: Դա կարող էր վերաճել գերդաստանային պատերազմի:
Այնուամենայնիվ, աղջիկները շատ հեռու չէին սեռական կյանքից ու դրա իմաստից. սեռականությունը տարբեր ինտիմ բաղադրիչներով էր արտահայտվում: Եթե աղջիկը հավանում էր որեւէ տղայի, նա անգամ իրավունք չուներ հետը խոսելու, բայց կարող էր ցույց տալ, որ պատրաստ է որոշակի գործողությունների՝ կարմիր խնձոր, քաղցրավենիք նվիրելով:
Հին հայկական ամենահայտնի տոներից մեկը՝ Ջան գյուլումի ծեսը, նույնպես էրոտիկ բնույթ ունի: Այն մայիս ամսին էր անցկացվում, երբ ավանդականորեն հարսանիքներ չէին լինում: Բայց հաճախ Ջան գյուլումին ձեւավորված զույգերն ամուսնանում էին:
Նյութի աղբյուրը՝ Bravo.am
0Comments