Առանց երկար, արհեստական եղունգների և ոչ միայն. ինչպես պետք է ներկայանա պացիենտի հետ անմիջական շփում ունեցող բուժաշխատողը

Մանրամասներ
ա

Առանց երկար ու արհեստական եղունգների, գելլաքի ու շիլաքի, առանց մատանիների, ապարանջանի և ժամացույցի:

Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններում հունիսի 1-ից պացիենտի հետ անմիջական շփում ունեցող բուժաշխատողներն, ըստ Առողջապահության նախարարության, պետք է այսպես ներկայանան:

Ըստ իրավական ակտի` բուժաշխատողի եղունգները չպետք է մատի թմբիկից բարձր լինեն. զարդեր կրելը ևս արգելվում է:

Իրավական նորմի ընդունումը նպատակ ունի կանխելու ներհիվանդանոցային վարակների տարածումը:

Մանրամասները՝ նախարարության տեսանյութում: