ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, Կիրանցի պայքարի կազմակերպիչ Գառնիկ Դանիելյանը քիչ առաջ հնչած հայտարարության մեջ մասնավորապես նշեց. «Մեր բոլոր մտահոգությունները հաստատվել են:
Գյուղը բաժանվում է 2 մասի:
Ոչ մի կադաստրի վկայական հաշվի չի առնվել:
Գյուղացիները բազմաթիվ հարցեր են հղել իրենց հետագա կյանքի հետ կապված, որևէ հարցին պատասխան չի տրվել:
Անգամ ասել է, որ հետո էլ ավելի վատ կարող է լինել:
Էս մարդը գյուղի մեջ բերում, դնում է ադրբեջանցիների ու ասում է` որևէ երաշխիք տալ չեմ կարող»:
0Comments