Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանը տեսանյութ է հրապարակել Նուբարաշենի աղբավայրից։
Վերջինս հայտնում է, որ այնտեղ թափված է գերթե ամբողջությամբ նոր ռազմական հանդերձանք և քնապարկեր. «Ներկայացնում եմ հերթական խայտառակությունը, որ Պաշտպանության նախարարության զինուժի բարվոք վիճակում գտնվող գույքը դուրս է գրվել և թափվել աղբավայրում»-ասել է Չախոյանը։
Նա թափված գույքի երեք կտոր իր հետ տուն էր տարել և լվանալուց հետո ներկայացրել ամբողջովին նոր ռազմական հանդերձանքը։
0Comments