Սիրիայում ԱԹՍ–ն հարձակվել է ամերիկյան բազայի վրա

Մանրամասներ
Սիրիա Դեյր էզ-Զոր

Անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) հարձակվել է Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-էլ-Զոր նահանգի «Օմար» նավթի հանքավայրում տեղակայված ամերիկյան բազայի վրա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»-ն՝ հղում անելով իր աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակման արդյունքում երեք պայթյուն է որոտացել բազայի տարածքում։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի հարձակումներն իր բանակի վրա և կձեռնարկի բոլոր միջոցները Մերձավոր Արևելքում ամերիկյան շահերը պաշտպանելու համար։