Սիրիայում՝ Հասեկե նահանգի հյուսիսում, տարհանում են ամերիկյան ռազմաբազան, գրում է իրանական Tasnim-ը։
Հիշեցնենք՝ այսօր՝ հունվարի 16-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտարարել են, որ իրանցի զինվորականները ավելի քան 20 բալիստիկ հրթիռ են արձակել Իրաքյան Քուրդիստանի և Սիրիայի օբյեկտների ուղղությամբ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ գործողության շրջանակներում իրանցի զինվորականները ճշգրիտ խոցել և ոչնչացրել են թիրախները՝ տարբեր տեսակի 24 բալիստիկ հրթիռների օգնությամբ:
Նշենք՝ մինչ այդ Սպիտակ տունը Իրաքյան Քուրդիստանի վարչական կենտրոն Էրբիլ քաղաքի վրա Իրանի հարձակումն անվանել էր «անխոհեմ» և «ոչ ճշգրիտ»:
0Comments