Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում ելույթ կունենա 17-րդ համարի ներքո

Մանրամասներ

«Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ համերգին Հայաստանը ներկայացնող Բրյունետը ելույթ է ունենալու 17-րդ համարի ներքո: Այս մասին տեղեկանում ենք «Եվրատեսիլ»-ի պաշտոնական էջից: 

Մրցույթի եզրափակչում հայտնվել է 26 պետություն, համերգը բացելու է Ավստրիան, եզրափակելու է հյուրընկալող պետությունը՝ Միացյալ Թագավորությունը:

Հավելենք, որ մրցույթին ի սկզբանե մասնակցում էր 37 երկիր, որոնցից կիսաեզրափակիչներում մրցակցության մեջ եղել են 31-ը, եւ  միայն 20-ն են ուղեգիր ստացել դեպի եզրափակիչ: Մրցույթի հիմնադիր երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան եւ Իսպանիան, ինչպես նաեւ նախորդ տարվա հաղթող Ուկրաինան մրցակցության մեջ մտնելու են եզրափակիչ փուլում, որը տեղի է ունենալու մայիսի 13-ին: «Եվրատեսիլ 2023»-ը հյուրընկալել է Լիվերպուլը: