Աշխարհի 20 խոշորագույն ավիաընկերությունները մոտ 53 միլիարդ դոլարի կորուստ են կրել այն պահից, երբ փետրվարին սկսվել է ԱՄՆ-Իսրայելական պատերազմը Իրանի դեմ, հաղորդում է Financial Times-ը։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, ավիացիոն ոլորտը հայտնվել է ամենալուրջ ճգնաժամի մեջ COVID-19 համավարակից ի վեր, քանի որ պատերազմը խաթարել է Պարսից ծոցի խոշոր օդանավակայանների աշխատանքը և դադարեցրել թռիչքները։

Ավիաընկերությունների ղեկավարները ահազանգում են հնարավոր վառելիքի պակասի մասին, քանի որ պատերազմը շարունակվում է արդեն չորրորդ շաբաթը։

Ավիավառելիքի արժեքը, որը կազմում է ավիաընկերությունների ծախսերի մոտ մեկ երրորդը, պատերազմի սկսվելուց հետո կրկնապատկվել է, ինչը կարող է հանգեցնել ավիատոմսերի թանկացման, գրում է պարբերականը։

Share.