Ամերիկյան Safesea Group նավագնացության ընկերությանը պատկանող Neha առևտրային նավը Պարսից ծոցում ենթարկվել է երկու իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման: Այս մասին հայտնել է Fox News-ը՝ հղում անելով ընկերության գործադիր տնօրենին:
Նրա խոսքով՝ հարձակման պահին նավը բեռնաթափվել է և խարիսխ է գցել Կատարի մայրաքաղաք Դոհայի մոտակայքում: Նավում եղել է 23 նավաստի, և վիրավորներ չկան:
Մայիսի 7-ի երեկոյան Պարսից ծոցում լարվածության նոր ալիք է բարձրացել ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխհրաձգություններից հետո: Իրանի պետական ռադիոյի հաղորդմամբ՝ հարձակումը սկսվել է ԱՄՆ ռազմական հարձակումից իրանական տանկերի վրա, որի հետևանքով Իրանը հարձակվել է Հորմուզի նեղուցի մոտ գտնվող ամերիկյան երեք ականակիրների վրա:
Իր հերթին, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանում ռազմական թիրախների դեմ պատասխան հարվածների մասին:
