Իրանի առաջարկները ԱՄՆ-ին, լրատվամիջոցների հաղորդումներին հակառակ, չեն ներառում կետեր, որոնք պահանջում են Թեհրանից 15 տարով սառեցնել ուրանի հարստացումը կամ բացել Հորմուզի նեղուցը, ըստ իրանական Fars լրատվական գործակալության։

Կիրակի օրը ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել էր, որ Թեհրանը Պակիստանի միջոցով ստացել է ԱՄՆ-ի պատասխանը Իսլամական Հանրապետության նոր՝ 14 կետանոց առաջարկների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-y այժմ վերանայում է պատասխանը։

«Իրանի՝ 14 կետանոց առաջարկը ներկայացվել է ի պատասխան ԱՄՆ-ի ինը կետանոց առաջարկների։ Հակառակ «Ալ Ջազիրա»-ի հաղորդման, այս առաջարկները չեն ներառում կետեր, որոնք պահանջում են Իրանից 15 տարով սառեցնել ուրանի հարստացումը կամ բացել Հորմուզի նեղուցը», – ասվում է հայտարարության մեջ։

Share.