Իրանի իշխանությունները չեն վերսկսի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի հինգ պայմանները։ Այս մասին հայտնել է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ պայմանները ներառում են.
- պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, մասնավորապես Լիբանանում,
- Իրանի դեմ պատժամիջոցների վերացում,
- Իրանական սառեցված ակտիվների ապաարգելափակում,
- պատերազմի պատճառած վնասների փոխհատուցում,
- Իրանի ինքնիշխանության ճանաչում Հորմուզի նեղուցի նկատմամբ։
Աղբյուրը նշել է, որ այս պայմանները սահմանվում են բացառապես վստահության նվազագույն մակարդակ հաստատելու և բանակցային գործընթացին վերադառնալու համար։
Աղբյուրը նաև բացատրել է, որ Իրանը պակիստանցի միջնորդին փոխանցել է, որ Արաբական ծովում և Օմանի ծոցում ծովային շրջափակման շարունակումը հրադադարի հաստատումից հետո էլ ավելի է մեծացնում անվստահությունը Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նկատմամբ։
