Դուբայի օդանավակայանում ԱԹՍ–ի ընկնելուց հետո Երևան-Դուբայ չվերթերը հետաձգվել են։

«Emirates» և« Flydubai» ավիաընկերությունների չվերթերը նախատեսված էին Երևանի ժամանակով 11:25-ին։

Այժմ «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակում հաշվարկային ժամ է նշված 22:00-ն։

Նշենք, որ Դուբայի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն Դուբայի քաղավիացիայի վարչությունը հայտարարել է, որ նախազգուշական նկատառումներից ելնելով` չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են։

Ուղևորներին խորհուրդ է տրվել չվերթերի մասին տեղեկություններ ստանալու համար կապ հաստատել ավիաընկերությունների հետ։ Օդանավակայան տանող ճանապարհները ժամանակավորապես փակ են։

Որոշ չվերթեր ուղղորդվել են Դուբայի երկրորդ օդանավակայան («Ալ Մաքթում»):

Share.