Քուվեյթում Ալի ալ-Սալեմ ավիաբազայի վրա Իրանի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է 15 ամերիկացի զինծառայող, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Երեկ երեկոյան Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայի վրա Իրանի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վիրավորվել է 15 ամերիկացի», – նշվում է հաղորդագրության մեջ։

Վիրավորների մեծ մասը վերադարձել է ծառայության։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոսնակի խոսքով՝ Իրանում գործողության ընթացքում վիրավորվել է ընդհանուր առմամբ 373 ամերիկացի զինծառայող։ Նրանցից մոտ 330-ը վերադարձել է ծառայության, և հինգը ներկայումս համարվում են ծանր վիրավոր։

Share.