Սպասվում էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը առավոտյան կմեկնի Իսլամաբադ, սակայն ներկայում նրա պլանները կասեցված են, քանի որ պաշտոնյաները խորհրդակցություն են անցկացնում հետագա քայլերը քննարկելու համար, հայտնում են CNN-ի…

Արհեստական ​​բանականությամբ չաթբոտները 55 %-ով նվազեցնում են ուղեղի ակտիվությունը. BBC-ին տված հարցազրույցում ասել է  Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT)  հետազոտող Նատալյա Կոսմինան: Կոսմինան պատմել է, որ բազմաթիվ ուսանողներ ավելի հեշտությամբ էին մոռանում…

Իրանական նավթատար լցանավը երկրի ռազմածովային ուժերի աջակցությամբ ապրիլի լույս 21-ի գիշերն անցել է Հորմուզի նեղուցով և մտել Իսլամական Հանրապետության տարածքային ջրեր: Այս մասին հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։ Իրանի պետական…

Իրանական «Tasnim» գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ Իրանը լիովին պատրաստ է ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը։ Հրադադարի համաձայնեցված ժամկետի ավարտին ընդառաջ, Թեհրանը հայտարարում է, որ ամերիկյան կողմի «առավելապաշտական պահանջները» և շարունակվող ծովային շրջափակումը…

ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում շնորհավորել է Իսրայելի կառավարությանը և ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ «Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը և ուսումնասիրել համագործակցության նոր հնարավորություններ»։

Ամերիկյան ռազմածովային ուժերի խմբավորումն Իրանի մերձակայքում՝ Օմանի ծոցում և Արաբական ծովում, ավելացել է՝ հասնելով 14 ռազմանավի: Այս մասին հաղորդել է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի մամուլի ծառայությունը։ Դրա կազմի մեջ մտնում է…

Հայաստանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը, որը նպատակ ունի աջակցել ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների…

Ռուսական կողմն արդեն գիտի, թե ինչով կավարտվի Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողությունը, սակայն հրապարակային հայտարարությունների փոխարեն կսահմանափակվի հակամարտության նպատակների իրագործմամբ։ Այս մասին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է…

Մահվանից խուսանավելու ցանկությունը վաղուց առկա է մշակույթում՝ «Դորիան Գրեյի դիմանկարից» մինչև «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը»։ Սակայն վերջին տարիներին կյանքը երկարացնելու ուղիների որոնումները առասպելից վերածվել են իրական գիտական ​​ոլորտի, որը…

ԱՄՆ-ը օգտագործել է Իրանի հետ ռազմական գործողությունների դադարը վերազինման համար, և այժմ նրանց ռազմական հզորությունը տարածաշրջանում ավելի բարձր է, քան նախքան «Էպիկական կատաղություն» գործողության մեկնարկը։ Այս մասին CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում…

Tasnim-ի հաղորդմամբ՝ հրադադարի համաձայնեցված ժամկետի ավարտին մոտենալուն զուգընթաց և հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի կողմից առաջ քաշված պահանջներն ու ծովային շրջափակման հայտարարությունը խոչընդոտում են բանակցությունների վերսկսմանը, Իրանը լիովին պատրաստ է նոր…

500–դրամանոց մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ։ Քաղաքացիների շրջանում առաջացած հարցադրումների ֆոնին նման հայտարարություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկը։ Երկրի գլխավոր ֆինանսական կառույցը նշել է, որ 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամը…

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ մեղադրել է Իրանին հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների մեջ՝ առանց փաստեր ներկայացնելու: «Իրանը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը»,- գրել է Թրամփը իր «Truth Social» ցանցում: Նա…

Նյու Յորքը մեկ երեկոյի ընթացքում վերածվեց բարձր նորաձևության ցուցադրության. պաշտամունքային ֆիլմի ողջ դերասանական կազմը փայլեց կարմիր գորգի վրա «Սատանան կրում է Պրադա 2»-ի պրեմիերայի ժամանակ։ Էն Հեթուեյը, որը վերադառնում էր…

Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ։ Տեսանյութում երևում է, որ ավտոմեքենայի կեսից ավելին ջրի տակ է, միայն վերևի հատվածն է ջրից վերև։ Քաղաքացիներից մեկը գրկած ավտոմեքենայից դուրս է բերում կնոջը…

Իրանական պատվիրակությունից դեռևս ոչ ոք չի ժամանել և նույնիսկ չի մեկնել Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնել է IRIB-ը՝ իրանական պետական հեռուստառադիոընկերությունը։ «Շաբաթ օրվանից սկսած՝ միջազգային ԶԼՄ-ների (այդ թվում՝…

Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնությունում ավարտվել են 33-րդ տուրի հանդիպումները։ Առաջատարը «Ինտերն» է, որը վաստակել է 78 միավոր։ Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր «Սասուոլո» – «Կոմո»՝ 2:1 «Ինտեր» – «Կալյարի»՝ 3:0 «Ուդինեզե» -…

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 371 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 374 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ:…

Երևանի թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին դանակահարած անձը, նախնական տեղեկություններով, ոչ սթափ վիճակում է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է…

Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները այսօր միաժամանակ կժամանեն Իսլամաբադ՝ ապրիլի 22-ին նախատեսված իրանա-ամերիկյան բանակցությունների համար։ Այս մասին հայտնում է Аl-Нadath–ի աղբյուրը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել էր, որ…