Ուրբաթ առավոտյան նավթի գինը չափավոր բարձրանում է, Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը շարունակում է մնալ շուկայի ուշադրության կենտրոնում։
Brent նավթի հունիսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում բարձրացել է 0.74 դոլարով (0.77 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 96.66 դոլարի։ Հինգշաբթի օրը պայմանագիրը բարձրացել է 1.17 դոլարով (1.2 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 95.92 դոլարի։
WTI նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում բարձրացել են 0.45 դոլարով (0.46 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 98.32 դոլարի։ Նախորդ աճուրդներում այս պայմանագրերը բարձրացել էին 3.46 դոլարով (3.7 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 97.87 դոլարի։
