Նավթի գինը ուրբաթ իջնում է՝ Մերձավոր Արեւելքում հակամարտության կարգավորման հույսերի շնորհիվ։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի հունիսյան ֆյուչերսների գինը կազմում է 98.15 դոլար մեկ բարելի համար, ինչը 1.24 դոլարով (1.25 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների ցուցանիշից։ Հինգշաբթի օրը այս պայմանագրերը նվազել են 4.46 դոլարով (4.7 տոկոս)՝ հասնելով 99.39 դոլարի մեկ բարելի համար։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում WTI նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 1.36 դոլարով (1.44 տոկոս)՝ հասնելով 93.33 դոլարի մեկ բարելի համար։ Նախորդ աճուրդներում գինը նվազել է 3.40 դոլարով (3.7 տոկոս)՝ հասնելով 94.69 դոլարի մեկ բարելի համար։
