Brent տեսակի նավթը երկարատև հանգստյան օրերից հետո թանկացել է երկուշաբթի օրը, իսկ մատակարարման մոտակա ժամկետով WTI-ի պայմանագիրը վաճառվել է բացասական ցուցանիշով:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը կազմում է 109,77 դոլար (մեկ բարրելի դիմաց), ինչը 0,74 դոլարով (0,68%) ավելի է, քան նախորդ սակարկությունների փակման ժամանակ։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինն էժանացել է 0,19 դոլարով (0,17%)՝ մեկ բարրելի դիմաց հասնելով 111,35 դոլարի։ Անցած ուրբաթ ԱՄՆ-ում, Եվրոպայում և ասիական մի շարք երկրներում Զատկի տոների պատճառով սակարկություններ չեն իրականացվել։ Երկուշաբթի օրվա դրությամբ շուկաների մի մասը դեռևս փակ է, այդ իսկ պատճառով սակարկությունների ակտիվությունը սովորականից ցածր է։
