Ուրբաթ առավոտյան նավթի գինն իջնում է՝ Հորմուզի նեղուցը բացելուն ուղղված ջանքերի մասին ազդանշանների ֆոնին։

Brent նավթի մայիսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է 107.32 դոլար մեկ բարելի համար, ինչը 1.33 դոլարով (1.22 տոկոս) ցածր է նախորդ աճուրդի համեմատ: Հինգշաբթի օրը այս պայմանագրերն աճել են 1.27 դոլարով (1.18 տոկոս)՝ հասնելով 108.65 դոլարի մեկ բարելի համար։

WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում նվազել է 1.71 դոլարով (1.78 տոկոս)՝ հասնելով 94.43 դոլարի մեկ բարելի համար: Նախորդ աճուրդում դրանք նվազել էին 0.18 դոլարով (0.19 տոկոս՝ հասնելով 96.14 դոլարի մեկ բարելի համար: Ապրիլյան պայմանագրերը լրանում են ուրբաթ օրվա աճուրդի ավարտին: Ավելի ակտիվորեն վաճառվող մայիսյան WTI ֆյուչերսները նվազել են 1.73 դոլարով (1.81 տոկոս)՝ հասնելով 93.82 դոլարի մեկ բարելի համար:

Share.