Կոկոսով տորթ՝ անանասի միջուկով

Լավագույն բաղադրատոմսով
t

4

Ներկայացնում ենք շատ համեղ, նուրբ ու եթերային տորթի բաղադրատոմս՝ կոկոսով տորթ անանասի միջուկով:

Բաղադրիչներ՝
Խմորի համար՝
• ալյուր 2 բաժակ
• փխրեցուցիչ 1 ճ.գ.
• աղ 1 թ.գ.
• կարագ 1/2 բաժակ
• շաքարավազ 2 բաժակ
• կոկոսի կաթ 380 մլ (2 բաժակ)
• կոկոսի էքստրակտ 1,5 թ.գ.
• 5 ձվի սպիտակուց

Անանասով միջուկի համար՝
• անանաս՝ կտրատած 560 գ 
• շաքարավազ 2/3 բաժակ
• եգիպտացորենի օսլա 2 ճ.գ.

Կոկոսով կրեմ-չիզի համար՝
• կարագ 1/2 բաժակ
• կրեմ-չիզ 225 գ
• շաքարի փոշի 4-5 բաժակ
• կաթ 2 ճ.գ.
• կոկոսի քերուկ 1 բաժակ

2

Փորձեք պատրաստել Մառանիկի բարձրակարգ ալյուրով, շաքարավազով և թխվածքների համար նախատեսված համեմունքներով՝ փխրեցուցիչով, շաքարի փոշիով, օսլայով և կոկոսի քերուկով:

3

Պատրաստման եղանակը՝
Հարել կարագը 1 րոպե, մինչև փափկի: Ավելացնել շաքարավազը և հարել ևս 1 րոպե: Ավելացնել կոկոսի կաթը և էքստրակտը, հարել, ավելացնել ալյուրը, փխրեցուցիչըև աղը և դանդաղ հարել 2 րոպե: Առանձին ամանի մեջ հարել ձվի սպիտակուցները և ավելացնել խմորին, խառնել: Խմորը բաժանել 2 մասի, լցնել նույն չափի յուղաթղթով պատած ձևամանների մեջ և թխել 175°-ում 23-28 րոպե: 5 րոպե անց հանել ձևամանների միջից և թողնել լրիվ հովանա: Յուրաքանչյուր շերտը կիսել 2 շերտի:
Միջուկի համար անանասը իր հյութով, օսլան և շաքարավազը եփել մոտ 5-8 րոպե: Ծածկել տոպրակով և դնել սառի:
Կրեմի համար հարել կրեմ-չիզը կարագի հետ, ավելացնել շաքարի փոշին և կաթը, հարել մոտ 3 րոպե:
Հավաքել տորթը: Առաջին շերտի վրա քսել միջուկը, վրան դնել երկրորդ շերտը, քսել կրեմը, դնել հաջորդ շերտը, քսել միջուկը, և դնել վերջին շերտը: Տորթն ամբողջությամբ քսել կրեմ, վրան լցնել կոկոսի քերուկ: