Վրաստանում ժամանակավորապես փակ է դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածը` «Նինոծմինդա–Բավրա» անցակետի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Սահմանափակումը գործում է Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա–Նինոծմինդա ներպետական նշանակության ավտոճանապարհի 94–146–րդ կմ հատվածում (Հայազմա– Նինոծմինդա) գտնվող ծանր բեռնատարների համար:
Բացի այդ, նոյեմբերի 24-ից «Վերին Լարս» անցակետը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
