Nvidia-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը նոյեմբերի 12-ին հրաժարական էր տվել սիրուհիների հետ կապված սկանդալի պատճառով։ Նրանցից մեկին ԱՄՆ իշխանությունները կասկածում են Չինաստանի հետախուզության հետ կապեր ունենալու մեջ։ Հուանգի հեռանալը հանգեցրել էր ընկերության բաժնետոմսերի կտրուկ անկման և ազդել տեխնոլոգիական ոլորտի վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Սպիտակ տան այլ ներկայացուցիչներ 48 ժամ շարունակ աշխատել են Հուանգին պաշտոնին վերադարձնելու ուղղությամբ։ Սակայն տնօրենների խորհրդի նիստի ժամանակ վերջինս անսպասելիորեն խոստովանել է նաև այլ դավաճանությունների մասին՝ բացի հանրությանը հայտնի դարձած երկու դեպքերից։ Սիրուհիների ընդհանուր թիվը չի հրապարակվում։
Չնայած նոր բացահայտումներին՝ տնօրենների խորհուրդը միաձայն որոշել է վերականգնել Հուանգին պաշտոնում։ Դրանից հետո Nvidia-ի բաժնետոմսերն աճել են ավելի քան 31 տոկոսով։
Ինչպես գրում է Financial Times-ը, այս իրադարձություններից կարող էր շահել նաև Թրամփը․ նրան պատկանող Nvidia-ի բաժնետոմսերի արժեքը կարող էր աճել 15 միլիոն դոլարով։
«Ես համոզեցի նրանց: Ես գործարք կնքեցի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Արդյունքում Հուանգը վերադարձել է իր պաշտոնին, Թրամփը կարող էր միլիոնավոր դոլարներ վաստակել, իսկ ներդրողները ստիպված են լինելու Nvidia-ի եռամսյակային հաշվետվություններին զուգահեռ հետևել նաև ընկերության ղեկավարի անձնական կյանքին։
