ԱՄՆ-ն քննարկում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը՝ Դոնբասի այն հատվածներից հրաժարվելու դիմաց, որոնք ներկայումս գտնվում են Կիևի վերահսկողության ներքո։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ փակ բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, քննարկել է կարգավորման երկու տարբերակ։ Առաջինը ենթադրում է, որ Ուկրաինան կհրաժարվի Դոնբասի վերահսկվող հատվածից՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց։ Երկրորդ տարբերակով՝ պատերազմը կսառեցվի ռազմաճակատի ներկայիս գծով՝ անվտանգության երաշխիքների տրամադրմամբ։

WSJ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Չինաստանում կայացած գագաթնաժողովից հետո Դոնալդ Թրամփը Քուշներին հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հոգնել է պատերազմից և պատրաստ է կարգավորման»։

Միևնույն ժամանակ, Մոսկվան պահանջում է, որ Ուկրաինան հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ձգտումներից՝ դաշինքին նրա հնարավոր միանալը համարելով անընդունելի։

Share.