Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը եվրոպացիներին կոչ է արել չհրաժարվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերից՝ այցելելու Մոսկվա Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար։ Նախարարի խոսքը մեջբերել է Der Spiegel պարբերականը:
«Մոսկվա այցելելու հրավերից հրաժարվելը միանգամայն սխալ ազդանշան կլիներ», – ասել է նա Վարշավա կատարած այցի ընթացքում։
«Մենք պետք է խոսենք։ Միայն նա, ով խոսում է, կարող է վերջին հաշվով հասնել արդյունքների։ Եթե նա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը) այժմ ուղարկում է առաջին ազդանշանները և ասում եվրոպացիներին Մոսկվա հրավիրելու մասին, ապա դա ցանկացած տեսանկյունից պետք է ողջունել», – հայտարարել է Պիստորիուսը։
Նա միևնույն ժամանակ դեմ է արտահայտվել գերմանացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու հնարավորության շուրջ քննարկումներին։ Գերմանիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ «հիմարություն է խոսել տարբերակների մասին կամ կանխաեսումներ անել, թե ով, ինչ, երբ կարող է անել»՝ մինչև մարտական գործողությունների վերջնական ավարտը։
