Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Փարիզը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Ռուսաստանի կողմից Կիևին հասցված հարվածների կապակցությամբ։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Կրեմլը կրկին հարվածել է Կիևին։ Խաղաղ բնակիչներ են զոհվել։ Վնասվել են Ավստրիայի և Նիդեռլանդների դեսպանատները», – գրել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Ժան-Նոել Բարոն տեղի ունեցածն անվանել է «հանցագործություններ, որոնք Ֆրանսիան վճռականորեն դատապարտում է»։

«Ես դիմել եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու խնդրանքով։ Ռուսաստանը պետք է այնտեղ պատասխանի այդ հարվածների համար։ Վլադիմիր Պուտինը կարծում է, թե վեր է ցանկացած կանոնից։ Դա այդպես չէ։ Մենք չենք թուլացնի ճնշումը», – հավելել է Բարոն։

Ըստ քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի՝ Կիևում գիշերվա ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ 17 մարդ վիրավորվել է։

Share.