Ռուսական զորքերը գիշերը բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել են Կիևին։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ վնասվել է Դնեպրի վրայի երեք կամուրջ՝ Պոդոլսկո-Վոսկրեսենսկին, Դարնիցկին և Հարավայինը։

Հարվածների հետևանքով առնվազն երեք մարդ զոհվել է, ևս ինը-ը հոսպիտալացվել։ Նախնական տվյալներով՝ զոհվածները Կիևի ջրմուղ-կոյուղու աշխատակիցներ են։ Քաղաքի հինգ շրջաններում բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ուկրաինայի ուղղությամբ զանգվածային հարվածի իրականացումը՝ թիրախների թվում նշելով նաև Կիևի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները։

«The Insider»-ի տվյալներով՝ վերջին չորս օրվա ընթացքում հարվածների հետևանքով վնասվել են Դնեպրի վրայի Կիևի չորս կամուրջներից երեքը։ Հարվածները հաջորդել են Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որով նա խոստացել էր Ղրիմի կամրջին հասցված հարվածներին պատասխանել «շատ ավելի ցավոտ» ձևով։

Share.