Nvidia-ի տնօրենների խորհուրդը պաշտոնին չի վերադարձնի ընկերության նախկին ղեկավար Ջենսեն Հուանգին, հայտարարել է ղեկավար կառույցի նախագահ Հարվի Ջոնսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Nvidia-ի տնօրենների խորհուրդը միաձայն ընդունել է Հուանգի հրաժարականը և չի պատրաստվում վերականգնել նրան գլխավոր տնօրենի պաշտոնում», – ասել է Ջոնսը՝ ընկերության երրորդ եռամսյակի հաշվետվության վերաբերյալ առցանց մամուլի ասուլիսի ընթացքում։
