ԱՄՆ-ը մինչև դեկտեմբերի 1-ը կարող է որոշում կայացնել Եվրոպայում իր ռազմական ներկայության հետագա պահպանման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի ղեկավարի տեղակալ Էլբրիջ Քոլբին։
«Մենք դեռ հուսով ենք, որ կհասցնենք մինչև դեկտեմբերի 1-ը նախարարի դատին ներկայացնել առնվազն վերջնական տարբերակը, ինչից հետո նա խորհրդակցություններ կանցկացնի մեր կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ»,- հայտարարել է Քոլբին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
