Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի

Ամերիկացի զինվորականները երեքշաբթի նոր ավիահարվածներ են հասցրել Իրանին, հաղորդում է Reuters-ը։

ԱՄՆ կործանիչները հարձակվել են Ղեշմ կղզում գտնվող հրթիռների արձակման հարթակի վրա՝ ի պատասխան ամերիկացի զինծառայողների և օբյեկտների ուղղությամբ Իրանի հարվածների, Reuters-ին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչը։

Ներկայացուցիչն այլ մանրամասներ չի հայտնել։

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր երկրի հարավային մասում՝ Ղեշմ կղզու շրջանում, ամերիկյան MQ-1 հետախուզահարվածային անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։

Այս հաղորդումների ֆոնին Pars Today թելեգրամյան ալիքը հայտնել է Ղեշմ կղզու վրա ԱՄՆ հարձակման հետևանքով առնվազն վեց թիրախային հարվածի մասին։

Share.