Հայաստանի առանձին շրջաններում նոյեմբերի 18-ի օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ։ Օդերևութաբաները կանխատեսում են նաև արևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 18–20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են , Երևանում ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +4…+6 °C, իսկ վաղը ցերեկը՝ +12…+14 °C։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +6+10,

Կոտայքի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +5+9,

Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +9+12,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +5+9,

Լոռիում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +9+13,

Տավուշում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,

Արագածոտնի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +5+8,

Արագածոտնի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +8+13,

Արարատում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +12+15,

Արմավիրում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +12+15,

Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +4+7,

Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+15,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +15+18,

Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +9+13։

Share.