Մոսկվան կապ է հաստատել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի նոր հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը։
ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կողմից բանակցությունների պատասխանատուն կլինի Հարավային Կովկասի ուղղությունը համակարգող փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ բանակցությունների հիմնական թեմաները կլինեն առևտրի, զբոսաշրջության, տրանսպորտային հաղորդակցության և մշակութային փոխանակումների ընդլայնումը։ Որոշ ուղղություններով աշխատանքն արդեն սկսվել է, մասնավորապես՝ երկու երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների պարզեցման շուրջ։
