Ջենսեն Հուանգը դիտարկում է Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնին վերադառնալու հնարավորությունը և այդ հարցը քննարկել է իր վստահելի անձանց հետ։ Այս մասին նոյեմբերի 15-ին հաղորդել է Financial Times-ը՝ հղում անելով հարցին ծանոթ աղբյուրներին։

Հուանգի աջակիցներից մեկը FT-ին հայտնել է, որ իրենք Սիլիկոնյան հովտի ղեկավարներից կազմված «ճգնաժամային շտաբ» են ձևավորում՝ Nvidia-ի նախկին ղեկավարի վերադարձի օգտին լոբբինգ իրականացնելու նպատակով։ Նրանք մտադիր են նաև աջակցություն ստանալ Սպիտակ տնից։

«Տեխնոլոգիական ոլորտում, բացառությամբ առաջատար հետազոտական լաբորատորիաների, բոլոր կարևոր դերակատարները սիրում են Ջենսենին»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ այդ ջանքերն իրականացվում են Հուանգի աջակցությամբ։

Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նոյեմբերի 12-ին հրաժարական է տվել՝ կապված արտամուսնական սիրավեպերի շուրջ սկանդալի հետ։ Մասնավորապես պարզվել էր, որ նա կապի մեջ է եղել Սինգապուրում գործող Megaspeed ընկերության նախկին ղեկավար Ալիս Հուանգի հետ, ով, ըստ հրապարակումների, ԱՄՆ իշխանությունների հետաքննության համաձայն չինական հետախուզության գործակալ է։

Share.