ԱՄՆ-ի խոշոր ընկերությունների ղեկավարները սկանդալի ֆոնին ավելի զգուշավոր են դարձել անձնական ծանոթությունների հարցում․ ոմանք փոխում են իրենց սովորությունները, դիմում հարաբերությունների և անվտանգության մասնագետների օգնությանը, իսկ մյուսները նախընտրում են ընդհանրապես հրաժարվել նոր ծանոթություններից։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ որոշ խոշոր ընկերությունների ղեկավարներ առաջին հանդիպումների ժամանակ իրենց զրուցակիցներին խնդրում են չօգտվել հեռախոսներից և չհրապարակել հանդիպման վայրը։
Նրանք նախընտրում են աշխատանքային օրերին այցելել փոքր սրճարաններ՝ հանգստյան օրերին թանկարժեք ռեստորանների փոխարեն։
Մյուսներն էլ, հաշվի առնելով իրենց մասին անձնական տեղեկությունների արտահոսքի ռիսկերը, նախընտրում են ընդհանրապես հրաժարվել ծանոթություններից։
