«Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները հայտարարում են, որ հարվածել են թագավորության արևելյան հատվածում՝ Աբկայկում գտնվող սաուդյան «Saudi Aramco» նավթային ընկերության օբյեկտներին, հայտնել է ՏԱՍՍ-ը։

Հարձակման հետևանքով վնասվել է «Saudi Aramco»-ի շենքերից մեկը Էր Ռիադում։

«Գործողության թիրախում Աբկայկում գտնվող «Aramco»-ի օբյեկտներն էին. հարվածը եղել է դիպուկ, ինչի հետևանքով օբյեկտներում հրդեհ է բռնկվել», — հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։

Share.